Լիգա 1-ի 21-րդ տուրում «Լիոնը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ «Տրոյայի» նկատմամբ։
Միակ և հաղթական գոլը 33-րդ րոպեին խփեց Մուսա Դեմբելեն։ Այս հաղթանակի շնորհիվ «Լիոնը» վաստակեց 28 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։ «Տրոյան» 17 միավորով 17-րդ տեղում է։