«Նանտի» 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը մասնակցել է ֆրանսիական երկրորդ լիգայի՝ «Ստադ Մոնտուայի» դեմ խաղին։
Հայազգի ֆուտբոլիստն այդ խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Նանտ-2»-ը 4-0 հաշվով հաղթանակ է տարել։
Անցկացրած 15 խաղից հետո «Նանտ-2»-ը 24 միավոր ունի իր ակտիվում և երկրորդ լիգայի D խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում։