«Չելսին» մտադիր է ձախ պաշտպանի ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Լոնդոնցիները մտադիր են ուժեղացնել այս դիրքը, քանի որ Բեն Չիլուելը վնասվածք ունի․ նա մինչև մրցաշրջանի ավարտը բաց կթողնի։
RMC-ի տեղեկություներով, «Չելսին» հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպան Լևան Կուրզավայի ծառայություններով։ Բանակցությունները դեռ վաղ փուլում են։
29-ամյա ֆրանսիացին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։ Ընթացիկ մրցաշրջանում Կուրզավան ոչ մի հանդիպման չի մասնակցել Ֆրանսիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։
Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել անցած տարվա օգոստոսին Ֆրանսիայի Սուպերգավաթի` «Լիլլի» դեմ խաղում (0-1)։