Լիգա 1-ի 21-րդ տուրում «Մոնակոն» 4-0 հաշվով ջախջախեց «Կլերմոնին»։
«Մոնեգասկների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վիսամ Բեն Եդերը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սոֆիան Դիոպը և Կայո Էնրիկեն։
Այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Կլերմոնը» 18 միավորով 17-րդ տեղում է։