ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Դարպասապահն ինքնամեկուսացել է։ Փարիզյան ակումբի ընդհանուր խմբում նրան կփոխարինի 18-ամյա Լյուկա Լավալեն։
Հիշեցնենք, որ վերջերս քովիդով վարակվել էր նաև թիմի հարձակվող Լիոնել Մեսսին։