Պաշտպան Սերխիո Ռամոսը դեռևս խնդիրներ ունի ՊՍԺ-ում հարմարվելու առումով: Le Parisien-ի տեղեկություններով, իսպանացին մշտապես զգում է, որ «մեկ քայլ ետ է» է՝ ավելի երիտասարդ ֆուտբոլիստների համեմատ:
Նշվում է, որ Ռամոսի տեղափոխությունն ամբողջովին համաձայնեցված է եղել փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ինչը չի կարելի ասել հարձակվող Լիոնել Մեսսիի և դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տեղափոխությունների մասին:
Հիշեցնենք՝ երեք ֆուտբոլիստն էլ անցած ամառ համալրեցին ՊՍԺ-ի շարքերը՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Ռամոսը տեղափոխվեց «Ռեալից», Մեսսին՝ «Բարսելոնայից», իսկ Դոնարուման՝ «Միլանից»:
Ռամոսը ՊՍԺ-ի կազմում խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի 22-ից ի վեր: Հաղորդվում էր, որ «Բրեստի» դեմ խաղից առաջ նա աշխատել է ընդհանուր խմբում: Իսպանացու համար այս խաղը կարող է դառնալ առաջինը Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 3 հանդիպման: