Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան կիսվել է ՊՍԺ-ի մասին իր կարծիքով.
«Քամբեքից հետո (թե ինչպես «Բարսելոնան» ՊՍԺ-ի հետ 0-4-ից հետո կարողացավ բեկել ընդհանուր դիմակայության արդյունքը), ես հասկացա, որ որոշ խաղացողներ չեն դիմանում ճնշմանը:
Լրատվամիջոցները նշում են, որ եթե ՊՍԺ-ն հաղթի առաջնությունը, ապա դա նորմալ է։ Բայց ոչ, սա նորմալ չէ։ Այսօր ամեն ինչ տրիվալ է։ Եվ մենք կարմիր գորգը կփռենք խաղացողների առաջ։
Դանի Ալվեշն ինձ ասաց. «Այստեղ խաղացողներից ոմանք կարծում են, որ իրենք աստղեր են, բայց նրանք երբեք ոչինչ չեն հաղթել»: Ակումբը պայմանագիր է կնքել Մեսսիի հետ, բայց նա չի հաղթի Չեմպիոնների լիգան նրանց համար։ Դա կապված է թիմի ներսում առկա խնդիրների, հոգեվիճակի հետ»,- ասել է ֆրանսիացին Le Parisien-ին տված հարցազրույցում: