«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան խոսել է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության նկատմամբ իր վերաբերմունքի մասին.
«Անկեղծ ասած, ինձ առանձնապես չի հետաքրքրում առաջիկա Աշխարհի առաջնությունը, դա ինձ համար իսկական աշխարհի առաջնություն չէ։ Վերջին տասնամյակների ընթացքում մենք բավականաչափ մրցաշարեր ենք ունեցել զարգացող երկրներում, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը և աշխարհի առաջնությունները Ռուսաստանում կամ Չինաստանում: Քաթարը ֆուտբոլային երկիր չէ. ես դեմ չեմ մրցաշարի անցկացմանը մի երկրում, որտեղ ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու հնարավորություն կա, ինչպես Հարավային Աֆրիկայում կամ ԱՄՆ-ում։
Ֆուտբոլը ԱՄՆ-ում կանանց շրջանում ամենահայտնի սպորտաձևն է, կան բազմաթիվ ներգաղթյալներ Հարավային Ամերիկայից, և այս մարզաձևը զարգացման հսկայական ներուժ ունի: Բայց Քաթարում նման ներուժ չկա։ Ոչինչ չկա։
Խոսքը փողի և այն մասին է, թե ինչպես են վերաբերվում մարզադաշտերը կառուցած մարդկանց: Սարսափելի է։ Հազարավոր մարդիկ զոհվեցին։ Եվ, այնուամենայնիվ, մենք կուրախանանք այս մրցաշարով․․․
Չեմ դիտելու Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը. ես հասկանում եմ, որ ֆուտբոլը բիզնես է»,- մեջբերում է Կանտոնային Daily Mail-ը։