Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն իրենց բողոքն են արտահայտել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի դեմ։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներին չի գոհացնում արգենտինացի մասնագետի աշխատանքային մեթոդները։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է դառնալ փարիզցիների գլխավոր մարզիչը, սակայն ֆրանսիացին պատրաստ է գլխավորել ակումբը միայն ամռանը։
Ինչ վերաբերում է Պոչետինոյին, ապա նա երկար ժամանակ առանց աշխատանքի չի մնա, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ։
ՊՍԺ-ն Լիգա 1-ի առաջիկա տուրում սեփական հարկի տակ կընդունի «Բրեստին»․ հանդիպումը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 7,50, իսկ «Բրեստի» հաղթանակը՝ 14,00։
























































