«Բորդոյի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնին զրկվել է թիմի ավագի թևկապից և հեռացվել հիմնական թիմից։
Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
«Բորդոն» ձախողում է 2021/22 մրցաշրջանը՝ ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը։
Ակումբում կարծում են, որ 36-ամյա Կոսյելնին, ինչպես նաև նրա թիմակիցներ Փոլ Բեյսն ու Մեհդի Զերկանենիրենց պահվածքով մեղավոր են թիմի հանդերձարանում տիրող ներկայիս իրավիճակի համար, ուստի նրանք հեռացվել են հիմնական կազմի հետ աշխատանքից։