ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղը:
«Կարծում եմ՝ շատ լավ խաղ էր երկու հիանալի թիմերի միջև: Խաղադաշտում շատ հիանալի խաղացողներ կային:
Մենք վաղաժամ գոլ բաց թողեցինք, բայց շարունակեցինք խաղալ և հնարավորություններ ստեղծել: Ինձ թվում է, որ վերջնական արդյունքը տրամաբանական էր։ Եթե Կիլիանը տուգանային հարվածից գոլ խփեր, հավանաբար մենք կկարողանայինք հաղթել:
Լավ հանդիպում էր, որը դուր եկավ հանդիսականներին»,- Վերատիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Փարիզյան ակումբը 20 խաղից հետո 47 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային այղուսակը։ «Լիոնը» 25 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։