Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, դանիացու ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Ըստ աղբյուրի՝ «մոնեգասկները» ցանկանում են գործարքն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հիշեցնենք, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են նաև «Այաքսը», «Կոպենհագենը», ինչպես նաև անգլիական մի քանի ակումբներ։