ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրի «Լիոնի» հետ վաղը կայանալիք հանդիպումը։
Ինչպես հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը, արգենտինացին առաջիկա օրերին կշարունակի ապաքինումը կորոնավիրուսից։
Հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից, բրազիլացու վերադարձը մարզումներին սպասվում է երեք շաբաթից։
Անխել Դի Մարիան, Յուլիան Դրաքսլերը, Դանիլո Պերեյրան, Լևին Կուրզավան և Ջանլուիջի Դոննարուման շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ՝ կորոնավիրուսի պատճառով։
























































