ՊՍԺ-ն հետաքրքրված է հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետայի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի հնարավորությունը ներկայումս ուսումնասիրում է փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոն։ Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Պակետան «Լիոնի» լավագույն ռմբարկուն է Ֆրանսիայի առաջնությունում: Անցկացրած 17 խաղում նա խփել է 6 գոլ։
























































