Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը ՊՍԺ է տեղափոխվել «Միլանից», խոսել է ֆրանսիական ակումբում ճնշման մասին։
-Եթե համեմատենք «Միլանի» հետ, ապա ՊՍԺ-ում ճնշումն ավելի մեծ է։ Ես հիմա մի ակումբում եմ, որն ուզում է վերցնել բոլոր տիտղոսները։
-Կեյլոր Նավասի հետ մրցակցելը դժվա՞ր է։
-Ես հանգիստ են։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք, ընկերներ ենք։ Մեդիան ուզում է պատմություններ հնարել, բայց մրցակցություն կա ցանկացած ակումբում։ Որոշումը կայացնելու է Պոչետինոն։