ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խաղերից հետո, հայտնում է El Chiringuito TV-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբում վստահ են, որ տեղափոխությանը ոչինչ չի խանգարի: Հաղորդվում է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռքբերվել, մնում է միայն այն ստորագրել: Բոլոր համաձայնագրերը կստորագրվեն ՊՍԺ-ի և «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումներից հետո:
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականին: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ֆրանսիական Լիգա 1-ի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 6 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում՝ դառնալով 4 գոլի հեղինակ, և 5 գոլ է խփել Ֆրանսիայի Գավաթի շրջանակում անցկացրած 2 խաղում: