«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է չմասնակցել Ա Սերիայի 20-րդ տուրի «Նապոլիի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը ձախ ազդրի հատվածում ցավեր ունի։ Այսօր խաղացողը հետազոտության է ենթարկվել, բայց վնասվածք չի հայտնաբերել։
Ֆուտբոլիստի առողջական վիճակը կգնահատվի մոտ օրերս։
«Յուվենտուս»-«Նապոլի» հանդիպումը կկայանա հունվարի 6-ին: