Հայաստանի ազգային հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 25-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի։
ArmSport-ի լրագրող Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ մեր ընտրանու մրցակիցը մեծ հավանականությամբ լինելու է Լիտվայի հավաքականը։
Այդ հանդիպումից անմիջապես առաջ տեղի կունենա մեր հավաքականի մի շարք նախկին ֆուտբոլիստների՝ Գևորգ Կասպարովի, Արթուր Եդիգարյանի, Ռոբերտ Արզումանյանի, Մարկոս Պիզզելլիի, Լևոն Հայրապետյանի, Էդգար Մանուչարյանի, Յուրա Մովսիսյանի, Լևոն Պաչաջյանի հրաժեշտին նվիրված միջոցառումը։