«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է Fichajes-ը։
ՊՍԺ-ն մտադիր է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ: Փարիզյան ակումբի ղեկավարները ցանկանում են աֆրիկացու օգնությամբ փոխարինել հարձակվող Կիլիան Մբապեին, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Եթե ՊՍԺ-ն կարողանա համաձայնության գալ եգիպտոսցի ֆուտբոլիստի հետ, ապա Սալահը հաջորդ ամառ կտեղափոխվի իրենց ակումբ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիրների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։
























































