«Լիլի» կիսապաշտպան Ժոնաթան Իկոնեն կարիերան կշարունակի Իտալիայում։ Ֆուտբոլիստն արդեն «Ֆիորենտինայի» խաղացող է։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Տրանսֆերը պաշտոնապես կձևակերպվի հունվարի 3-ին, երբ Իտալիայում բացվի տրանսֆերային պատուհանը։ Այնուամենայնիվ, Իկոնեին թույլատրվել է արդեն հիմա մեկնել Ֆլորենցիա՝ միանալու թիմին ու «Ֆիորենտինայի» կազմում սկսելու նախապատրաստությունը։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։
«Լիլի» կազմում 23-ամյա ֆրանսիացին անցկացրել է 150 խաղ, խփել 16 գոլ ու դարձել 26 արդյունավետ փոխանցման հեղինակ։