«Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը կարող է տեղափոխվել «Ռոմա»։
Ինչպես տեղեկացնում է Globo-ն, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է անձամբ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 30 միլիոն եվրո, սակայն «Լիոնի» ղեկավարությունն իր հերթին պահանջում է 45 միլիոն եվրո։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Գիմարաեշը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։