«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատան կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում։ 33-ամյա փլեյմեյքերի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը», հայտնում է The Sun-ը։
«Ռեալ Սոսյեդադը» ակնկալում է, որ հաջորդ ամառ Մատայի հետ անվճար պայմանագիր կկնքի որպես ազատ գործակալ: Իսպանացու ներկայիս ակումբը չի նախատեսում երկարաձգել նրա հետ պայմանագիրը։
Ավելի վաղ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել «Բարսելոնան»։
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ձմռանը «Չելսիից» 45 միլիոն եվրոյի դիմաց։