«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբ, հայտնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբը պատրաստ է խաղացողին տարեկան 15 միլիոն դոլար աշխատավարձ վճարել: Մատան դեռ չի ընդունել առաջարկը, բայց քննարկում է այն: Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ, և ակումբը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի նրա հետ պայմանագիրը:
32-ամյա Մատան այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 13 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:




























































