«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հույս է հայտնել, որ թիմի հաձակվող Լեո Մեսսին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ.
«Ես կարծում եմ, որ մենք Մեսսիին կդարձնենք այնքան երջանիկ, որ նա կցանկանա մնալ ակումբում»,- Սետյենի խոսքերն է մեջբերում Sport պարբերականը:
Այս պահին համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թ-ը: Մեսսին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2003 թ-ից:
Այս մրցաշարջանում Լա լիգայի 16 խաղում Մեսսին դարձել է 14 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: