ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել Երևանում:
«Տաշքենդ կատարած իմ այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,-ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն Ուզբեկստանի մայրաքաղաքում հետևում էր ծանրամարտի աշխարհի առաջնությանը: