Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:
Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
Քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: