Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն գնել է «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90%-ը։
«Կրուզեյրոն» համարվում է «մեծատամի» հարազատ ակումբը, որտեղ վերջինս սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ Հենց այդ ակումբից է հարձակվողը 1994 թվականին վեց միլիոն դոլարի դիմաց տեղափոխվել հոլանդական ՊՍՎ։
«Անչափ երջանիկ եմ, որ կարողացա իրականացնել այս գործարքը։ Ես ունեմ հստակ նպատակ՝ «Կրուզեյրոյին» վերադարձնել այն դիրքը և փառքը, որն ակումբն ունեցել է։ Առջևում բավականին շատ աշխատանք ունենք կատարելու»,- նշել է Ռոնալդոն։