ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի գոլերի քվեարկության արդյունքները։
Առաջին տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (2-0):
Երկրորդ տեղում «Լիվերպուլից» Տիագո Ալկանտարայի հեռահար հարվածն է «Պորտուի» դեմ խաղում (2-0):
Երրորդը՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գնդակն է Կիևի «Դինամոյի» դարպասը (2-1):