Գեղասահքի միջազգային միությունը (ISU) պաշտոնապես հայտարարել է եզրափակիչ Գրան-Պրիի չեղարկման մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշարը հետաձգվել է. ի սկզբանե որոշվել էր, որ այն պետք է անցկացվի դեկտեմբերի 9-ից 12-ը Ճապոնիայում:
«Մրցաշարի հետաձգման մասին հայտարարելուց հետո միջազգային միությունը գնահատեց այն մրցաշրջանի վերջում անցկացնելու հնարավորությունը և դիմեց ISU՝ Գրան-Պրիի անցկացման խմբի 6 անդամներին, որպեսզի պարզի՝ արդյոք նրանք կարո՞ղ են անցկացնել միջոցառումը: Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, չստացվեց կայացնել մի որոշում, որը թույլ կտար մրցաշարն անցկացնել:
Այսպիսով, ISU-ի խորհուրդը, ցավոք, որոշեց չեղարկել 2021/22 մրցաշրջանի եզրափակիչ Գրան-Պրին: Ցավում ենք, որ այս մրցաշրջանում չստացվեց անցկացնել միջոցառումը, և շնորհակալություն ենք հայտնում միության բոլոր անդամներին՝ ներդրած ջանքերի և համագործակցության համար»,- նշվում է ISU-ի տարածած հաղորդագրության մեջ: