Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այս պահին ընթացքի մեջ է 109 կգ քաշային կարգի մրցապայքարը։
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 188 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր։
Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահեց 188 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ փորձերի ժամանակ չկարողացավ բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։
Վարժության հաղթող ճանաչվեց Տոկիոյի Օլիմպիական Խաղերի չեմպիոն՝ ուզբեկ Ակբար Ջուրաևը՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։
Վարժությունում երրորդն Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռուսլան Նուրուդինովն է, որը բարձրացրեց 185 կգ։
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը։