Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում բացվել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը։
Այս մասին հայտնել է Airports Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությունը, որը կառավարում է օդանավակայանը։
Արձանը պատրաստվել է 3D տպագրության և Մարադոնայի լուսանկարների միջոցով, որոնք արվել են 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի գավաթի ժամանակ՝ ազգային օրհներգը երգելիս:
Նշվում է, որ AA2000-ի ղեկավար Էդուարդո Էռնեկյանն ինքն էր Մարադոնային առաջարկել կանգնեցնել իր արձանը, իսկ ֆուտբոլիստը խնդրել էր հուշարձանը բացել Էսեյսի օդանավակայանում։
🔟✈️ @aa2000oficial inauguró en el primer piso de la Terminal A del Aeropuerto Internacional de Ezeiza una estatua tamaño real de Diego Armando Maradona. pic.twitter.com/nsgKDXahXI
— Marca de Gol (@marcadegol) December 15, 2021