ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները.
«Մեզ երկու դժվար խաղ է սպասվում, քանի որ սա թիմ է, որն ունի հիանալի մարզիչ և հիանալի խաղացողներ: Մենք կհանդիպենք թիմի, որը սովոր է հաղթել Չեմպիոնների լիգան, պատմություն և մեծ փորձ ունեցող թիմ։ Այնպես որ, պարզ է, որ մեզ սպասվում է երկու բարդ հանդիպում։
Իհարկե, մեզ վստահություն է պետք։ Մենք հիանալի թիմ ունենք, հիանալի խաղացողներ, մեծ տաղանդով: Մենք բավական փորձ ունենք այս խաղում հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու համար։ Սա ՊՍԺ-ի նպատակն է,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Ole-ն։
























































