Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը:
Նշենք, որ այսօր 96 կգ քաշայինների A խմբում մենք ունենք ևս մեկ ներկայացուցիչ՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։
89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։