«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է սկանդալային ՉԼ վիճակահանությունը։
«Կարծում եմ՝ վիճակահանությունը կրկնելն արդար էր։ Սխալ էր եղել։ Նման բաներ երբեմն տեղի են ունենում, հատկապես խաղացողների ու մարզիչների հետ, այնպես որ երբեմն ՈՒԵՖԱ-ն էլ կարող է սխալվել։ Պիտի կրկնեին, որ ոչ մի կասկած չմնար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Սիթիի» կայքը։
Հիշեցնենք, որ առաջին վիճակահանությամբ «Ման Սիթիի» մրցակիցը դարձել էր «Վիլյառեալը»։ Կրկնակի վիճակահանությունից հետո նրան բաժին հասավ «Սպորտինգը»։
























































