Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է մոտ ապագայում սեփական ֆուտբոլային գործակալության ստեղծման և ֆուտբոլային դպրոցների բացման մասին։
«Մենք կզարգանանք ֆուտբոլային ուղղությամբ։ Մենք ծրագրում ենք Ռուսաստանում դպրոցներ բացել «Ռեալի» և «Միլանի» նախկին խաղացող Կլարենս Զեդորֆի հետ միասին։
Eagles sports management-ը խորհրդատվական ծառայություններ կտրամադրի մարզական ակումբներին։
Դեռ աշխատանք ունենք անելու, կփորձենք ուղղորդել պատանի ֆուտբոլիստներին, երիտասարդ տղաներին։ Եթե 15-16 տարեկանում չխաղաս ուժեղ թիմում, ոչինչ չի ստացվի։ Մենք կօգնենք նրանց, կուղարկենք այլ լիգաներ՝ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիա, նաև Եվրոպայի այլ առաջնություններ»,- Նուրմագոմեդովի խոսքերն է մեջբերում Известия-ն։