«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կրկնակի վիճակահանության մասին, ըստ որի մերսիսայդցիները կխաղան «Ինտերի» դեմ․
«Ամեն ինչ լավ է։ Իհարկե, հեշտ մրցակից չէ։ «Ինտերը» Ա Սերիայի առաջատարն է, լավ թիմ է։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։ Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» դարձավ Ա Սերիայի չեմպիոն, բայց այդպիսին է «Լիվերպուլի» ճանապարհը․ երբեք հեշտ չի լինում, բայց ամեն ինչ հնարավոր է, այնպես որ եկեք փորձենք։
Չեմպիոնների լիգայի իսկական զույգ ստացվեց, այնպես որ ամեն ինչ լավ է, անհամբերությամբ եմ սպասում խաղերին»։