«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն իր դժգոհությունն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կրկնակի վիճակահանության կապակցությամբ։
Առաջին վիճակահանությունը, որի արդյունքում մադրիդցիներին բաժին էր հասել «Բենֆիկան», չեղարկվեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Կրկնակի վիճակահանությունից հետո «Ռեալին» բաժին հասավ ՊՍԺ-ը․
«Զարմանալի էր և ողբալի։ Շատ դժվար է դա հասկանալը։ Պետք է հաշվի առնել միլիոնավոր երկրպագունեին, ինչպես նաև ամբողջ սպորտային աշխարհին, ովքեր սպասում էին վիճակահանությանը։
Մենք էնտուզիազմով ենք սպասում ՊՍԺ-ի դեմ խաղին՝ հասկանալով, թե այս մրցաշարն ինչ է նշանակում մեր ակումբի և երկրպագուների համար։ Մենք գիտակցում ենք մրցակցի ուժն ու նրանց խաղացողների մակարդակը, բայց վստահ ենք, որ երկու հիանալի խաղ կանցկացնենք։ Հույս ունենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ»,- ասել է Բուտրագենյոն։