Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Իսպանիայում չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին կարծիքով:
«Դեռ ոչինչ որոշված չէ։ «Ատլետիկոն» ունի որակյալ կազմ, բնավորություն և անհատականություն։ Նրանք երբեք չեն հանձնվում:
Մինչ այս պահը մենք շատ լավ ենք հանդես եկել, ունենք լավ դինամիկա։ Խնդիրն այն է, որ Լա լիգան դեռ չի ավարտվել, մեզ մնացել է 21 հանդիպում, գոհ ենք նրանից, ինչ անում ենք, բայց պետք է առաջ նայենք։
Մեզ բարդ մրցաշրջան է սպասվում, պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար», Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Մադրիդյան դերբիի շրջանակում «Ռեալը» 2:0 հաշվով առավելության էր հասել «Ատլետիկոյի» նկատմամբ
























































