Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայաքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ։ 89 կգ քաշային կարգում ելույթ կունենա Անդրանիկ Կարապետյանը։
Մեր ծանրորդի նախնական հայտը երկամարտի համար կազմում է 390 կգ։ Կարապետյանի մրցելույթների մեկնարկը կտրվի ժամը 15։30-ին։
Հիշեցնենք, որ մինչ այժմ մեր մարզիկներից միայն Ռաֆիկ Հարությույանն է մտել պայյքարի մեջ։ Ռաֆիկն 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։