Դեկտեմբերի 8-ին «Բարսելոնան» 20 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից՝ պարտվելով «Բավարիային» կարևորագույն խաղում 0-3 հաշվով։
Խաղից հետո համացանցում սկսեց շրջանառվել Կլեման Լանգլեի և Ռոբերտ Լևանդովսկու լուսանկարը, որտեղ կատալոնացիների պաշտպանը չի թաքցնում ժպիտը։
Բնականաբար, «Բարսելոնայի» շատ երկրպագուներ չեն հասկացել ֆրանսիացու նման ուրախ տրամադրությունը, ինչից հետո Լանգլեն ստիպված է եղել Instagram-ում գրառում հրապարակել, որտեղ բացատրում է պարտությունից հետո իր ժպիտը։
«Ուզում եմ ուղերձ փոխանցել «Բարսելոնայի» երկրպագուներին: Նախևառաջ, ես տխուր եմ երեկվա արդյունքի համար, այս ակումբն արժանի է միայն լավագույնին, և մենք չկարողացանք հասնել դրան: Ես պետք է բացատրեմ այն լուսանկարը, որում ես ժպտում եմ Լևանդովսկու հետ: Սա կոնկրետ արձագանք է, որը ոչ մի կերպ չի արտացոլում արդյունքի իմ զգացմունքները:
Իմ արժեքներն անհերքելի են, և ով ինձ ճանաչում է, գիտի իմ նվիրվածությունն ու սերը իմ մասնագիտության, «Բարսայի» և հատկապես նրա երկրպագուների հանդեպ: Ես երբեք նման արձագանք չէի ունենա այն բանի հանդեպ, որն այդքան վշտացրեց բոլոր երկրպագուներին: Այսօր մենք շատ տխուր ենք, բայց հիմա առաքելություն ունենք՝ վերադարձնել «Բարսելոնային» այնտեղ, որտեղ նա արժանի է լինելու»,- գրել է Լանգլեն:
📸😳 Clement Lenglet, tras la eliminación del @FCBarcelona en la #UCL pic.twitter.com/N2eJZeK4rX
— Carrusel Deportivo (@carrusel) December 8, 2021