«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումը «Վիլյառեալի» հետ (2:3), որից հետո իտալական ակումը խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը և դուրս եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։
«Սովորաբար նման հանդիպումներում մենք հաջողության ենք հասնում, բայց այսօր ահավոր սկսեցինք, և երբ նման մակարդակով զիջում ես հաշվի մեջ, դժվար է դառնում։ Ինչ-որ պահի զգացինք, որ հնարավոր է վերադառնալ խաղ, բայց արդեն ուշ էր։
Եթե Մուրիելը չխփեր դարպասաձողին, այլ հաշիվը դարձներ 3-3, ապա մենք հնարավորություն կունենայինք մեր ողջ ուժերը նետել վերջնական գրոհին։ Բայց պետք է խոստովանենք, որ ամբողջ 90 րոպեների ընթացքում մենք այնպես չխաղացինք, ինչպես կարող էինք։
Այս մրցաշրջանում մենք այնքան լավ հանդիպումներ ենք անցկացրել, բայց կան նաև վատ օրեր։ «Վիլյառեալը» արագ գոլ խփեց և սկսեց խորը պաշտպանվել: Մենք ձախողեցինք ամբողջ առաջին խաղակեսը՝ սխալներ թույլ տալով փոխանցումներում, խաղալով մեր հնարավորություններից ցածր։ Մենք մեծ ափսոսանքով ենք լքում Չեմպիոնների լիգան»,- մեջբերում է Գասպերինիին Football Italia-ն։
























































