«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն։
Դեկտեմբերի 8-ին կատալոնացիները խմբային փուլի 6-րդ տուրում պարտվեցին «Բավարիային» (0-3)՝ փուլն ավարտելով երրորդ տեղում։ 2000/01 մրցաշրջանից հետո «Բարսելոնան» առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։
«Այժմ մենք բոլորս նույն նավակի մեջ ենք և պետք է ավելի քան երբևէ թիավարենք նույն ուղղությամբ: Ֆուտբոլիստներն արեցին այն ամենը, ինչ կարող էին, և ավելին:
Այո, չստացվեց, տխուր ենք։ Բայց մենք պետք է առաջ նայենք, աշխատենք և փոխենք ծանր մարզական և ֆինանսական վիճակը։ Զրուցե՞լ եմ Չավիի հետ հանդերձարանում: Ես դա կանեմ ինքնաթիռում: Մենք հիմա պետք է հանգստանանք»,- ասել է Լապորտան TV3-ին:
























































