Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում 3-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և, վաստակելով 18 միավոր, խմբում գրավեց առաջին տեղը։
Գերմանական գրանդն իր պատմության մեջ երկրորդ անգամ է կարողանում հաղթել խմբի բոլոր վեց հանդիպումներում։ Նախորդ անգամ մյունխենցիները 100%-անոց արդյունք էին գրանցել 2019/2020 մրցաշրջանում։
Այս ցուցանիշով «Բավարիան» հավասարվեց Մադրիդի «Ռեալին»։ «Արքայական ակումբը» խմբային փուլի բոլոր հանդիպումները հաղթել է 2011/2012 և 2014/2015 մրցաշրջաններում։
























































