ՉԼ խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Յանգ Բոյզի» հետ: Տանտերերի կազմում հաշիվը բացեց Գրինվուդը՝ 9-րդ րոպեին: 42-ին Ռիեդերը խփեց պատասխան գոլը:
Խմբի մյուս խաղը «Ատալանտայի» ու «Վիլյառեալի» միջև հետաձգվեց առատ ձյան պատճառով:
Անկախ այդ խաղի արդյունքից, ՄՅՈՒ-ն խմբից դուրս եկավ առաջին տեղով: Հետաձգված խաղի արդյունքով կորոշվի F խմբի փլեյ-օֆֆի երկրորդ մասնակիցը:
























































