Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենայում» ընդունում է «Բարսելոնային»։ Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Բավարիա»․ Նոյեր, Յուպամեկանո, Սյուլե, Պավար, Լևանդովսկի, Սանե, Կոման, Դևիս, Տոլիսո, Մյուլեր, Մուսիալա։
«Բարսելոնա»․ Տեր Շտեգեն, Դեստ, Պիկե, Ռոնալդ Արաուխո, Բուսկետս, Դեմբելե, Դեպայ, Լանգլե, Ժորդի Ալբա, Ֆրենկի դե Յոնգ, Գավի։
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։
Կատալոնական ակումբը դեռևս չի ապահովել իր մասնակցությունը ՉԼ 1/8 եզրափակչին ու հնարավոր է՝ հաջորդ փուլի ուղեգիր չնվաճի, եթե պարտվի «Բավարիային», իսկ «Բենֆիկան» հաղթի Կիևի «Դինամոյին»:
























































