Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Զենիթը» Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կընդունի «Չելսիին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Զենիթ»․ Կերժակով, Սանթոս, Բարիոս, Լովրեն, Ազմուն, Վենդել, Մալկոմ, Կլաուդինյո, Կուզյաև, Կարավաև, Ռակիցկի։
«Չելսի»․ Կեպա, Քրիստենսեն, Լուկակու, Վերներ, Սաուլ, Բարկլի, Մաունթ, Հադսոն-Օդոյի, Ջեյմս, Ասպիլիկուետա, Սարր։
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։
5 տուրից հետո «Զենիթը» H խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 4 միավոր։«Չելսին» 12 միավորով առաջին տեղում է, իսկ նույնքան միավոր ունեցող «Յուվենտուսին» գերազանցում է անձնական հանդիպումներով։ Վերջին տեղում «Մալմյոն» է 1 միավորով։