«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թուրինյան թիմի՝ Չեմպիոնների լիգայում հեռանկարների մասին․
«Պետք է շարունակել հաղթել, շարժվել առաջ քայլ առ քայլ, իսկ հետո կտեսնենք՝ արդյոք կկարողանա՞նք այս Չեմպիոնների լիգայում հանդես գալ ավելի լավ, քան վերջին երկու խաղարկություններում։ 1/8 եզրափակչից նոր մրցաշար է սկսվում, և երկուշաբթի մենք կիմանանք մեր մրցակցին։ Առաջի՞ն, թե՞ երկրորդ հորիզոնականը․ հարցը բաց է, բայց հաջողություն է պետք։
Ո՞ւմ եմ ես ֆավորիտ համարում Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում․ «Լիվերպուլին», «Բավարիային», «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալին» և ՊՍԺ-ին»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
5 տուրից հետո «Յուվենտուսը» 12 միավորով H խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ նույնքան միավոր ունեցող «Չելսիին» զիջելով անձնական հանդիպումներով։ Երրոդ տեղում «Զենիթն» է՝ 4 միավորով, իսկ քառյակը եզրափակում է «Մալմյոն» (1)։