ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Բրյուգեի» հետ հանդիպման արդյունքը (4-1):
«Մենք լուրջ էինք տրամադրված, քանի որ Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է: Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ այստեղ, և մենք չենք կարող մեզ թույլ տալ ձախողվել այս մրցաշարում։ Նաև նման հանդիպումները կարևոր են թիմում փոխգործակցության հաստատման համար։ Լավ հանդիպում էր, մենք կենտրոնացած էինք։ Հիմա երկուսուկես ամիս կլինի առանց Չեմպիոնների լիգայի, այս ժամանակը պետք է ծախսել կատարելագործվելու համար։
Ես փորձում եմ օգնել թիմին, ցույց տալ, թե ով է գլխավորը թիմում՝ իմ նպատակը չէ: Ես ամեն ինչ անում եմ թիմի հաջողության համար, ինչպես իմ ընկերները։ Ինչո՞ւ Մեսսիին զիջեցի 11-մետրանոց հարվածը. մեզ պետք է Մեսսին, նա թիմին պետք կգա ամբողջ մրցաշրջանի ընթացքում, և ես համոզված եմ, որ նա կօգնի կարևորագույն պահերին, բայց դրա համար նա պետք է վստահություն ձեռք բերի։
Նա ամբողջությամբ կհատուցի թիմի վստահությունը։ Այս խաղում դուբլը լավ կազդի նրա ինքնավստահության վրա։ Ապագայում դա նաև լավ ազդեցություն կունենա ՊՍԺ-ի վրա»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։