«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ խաղում:
Այս գոլը 7-րդն էր եգիպտոսցի հարձակվողի համար Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում։
«Լիվերպուլի» պատմության մեջ ոչ մի խաղացող Չեմպիոնների լիգայի խմբային փուլում մեկ մրցաշրջանում ավելի շատ գոլ չի խփել:
Ինչպես հայտնում է OptaJoe-ն, Սալահը նաև «Լիվերպուլի» առաջին խաղացողն է Յան Ռաշից հետո, ով 5 մրցաշրջան անընդմեջ 20+ գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Ռաշը դա արել է 6 անընդմեջ մրցաշրջանների ընթացքում (1981/82-ից մինչև 1986/87):