Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տարել է Չեմպիոնների լիգայում իր 100-րդ հաղթանակը։ Նշանակալից իրադարձությունը տեղի ունեցել խմբային փուլի 6-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների։
Այսպիսով, Անչելոտին դարձավ պատմության 3-րդ մարզիչը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայի 100 խաղում։ Այս առումով առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է (115 հաղթանակ), երկրորդ տեղը զբաղեցնում է ֆրանսիացի Արսեն Վենգերը, ով նախկինում գլխավորել է «Արսենալը» (103)։
Նշենք, որ Անչելոտին Չեմպիոնների լիգայում ամենաշատ հաղթանակները տարել է «Միլանի» կազմում (42): Նա ևս 24 հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի», 10-ը՝ «Չելսիի», 7-ը՝ «Բավարիայի», 6-ը՝ ՊՍԺ-ի, 5-ը՝ «Նապոլիի», 4-ը՝ «Պարմայի» և 2-ը՝ «Յուվենտուսի» հետ։
Մադրիդի «Ռեալը» խմբային փուլում վաստակեց 15 միավոր և 1-ին տեղով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։